ԵԽԽՎ նախագահը պաշտոնական այցով կլինի Երևանում


12:44 , 10 ապրիլ, 2015

p3_ab1in.am-ը գրում է.

Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Անն Բրասերը ապրիլի 13-15-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Այս մասին հաղորդվում է ԵԽԽՎ պաշտոնական կայքում:

Նախատեսվում է, որ Բրասերը Երևանում կհանդիպի երկրի նախագահի, վարչապետի, խորհրդարանի խոսնակի և արտգործնախարարի հետ: Հանդիպումներ կլինեն նաև Ազգային ժողովի խորհրդարանական խմբակցությունների, ԵԽԽՎ հայկական պատվիրակության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Բրասերը նաև կհանդիպի Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ: