Երբ եղանակը փոխում է պատմության ընթացքը. 5 հետաքրքիր փաստ


13:17 , 10 ապրիլ, 2015

 1  Կամիկաձե: Չինգիզ Խանի թոռը՝ Կուբլայ Խանը, նվաճեց Մոնղոլական կայսրությունը, պարտության մատնեց Չինաստանի հարավային մասը և միավորեց երկիրը նոր կազմավորված Յուան դինաստիայի ներքո։ Դրանից հետո նա մտադրվեց գրավել ճապոնական կղզիները։ 
Ճապոնիայի կայսերը հանձնվել համոզելու մի քանի ապարդյուն փորձերից հետո Կուբլայը հսկայական բանակ հավաքեց ու հարձակվեց ճապոնացիների վրա։ 1274թ.ին նա մեկնարկեց իր արշավը 40,000 զինյալներով ու 900 նավերով։ Կորեական թերակղզին թողնելով՝ նրանք ժամանեցին Կյուսյու կղզու հարավային շրջան՝ դեմհանդիման դուրս գալով 10,000 սամուրայների։ Ճապոնական բուսիդոյի ոճի մարտարվեստն ամենևին հարմար չէր մոնղոլների դեմ պայքար մղելու համար, սակայն թայֆուն տեղի ունեցավ և, բախվելով կղզու ափին, կործանեց մոնղոլական նավատորմն ու նրանց զորքերի մեծ մասը։
Յոթ տարի անց Կուբլայ Խանն ավելի խոշոր՝ 140,000-անոց զորք է հավաքում և 4400 ռազմանավերով հարձակվում կղզիների վրա։ Մայր բնությունն այս անգամ էլ է միջամտում՝ ուժգին փոթորկով կործանելով գրեթե ողջ նավատորմը՝ դրանցից միայն մի քանի հարյուրը թողնելով։ Փոթորկից ողջ մնացածների ռազմական ներուժը չէր կարելի համեմատել լավ նախապատրաստված ճապոացիների հետ, և պարտությունն անխուսափելի էր։ 

weatherhistory1

 4  Ռուսաստանը նվաճելու ձախողված փորձեր: Բացի 13-րդ դարում մոնղոլներից՝ ուրիշ ոչ ոքի չի հաջողվել հաջողությամբ հարձակում գործել Ռուսաստանի վրա՝ տարածաշրջանների խիստ ձմեռների պատճառով։
Առաջինն, ով փորձ արեց, Շվեդիայի Կառլոս 12-րդ էր 1708-09թթ-ի ձմռանը՝ «Հյուսիսային մեծ պատերազմի» ժամանակ։ Նա Սաքսոնիայից մեծածավալ զորք առաջնորդեց դեպի Մոսկվա, սակայն ի վերջո հետ կանգնեց արշավից՝ եվրոպական ժամանակակից պատմության ամենացուրտ ձմեռներից մեկի հետևանքով կրած կորուստների պատճառներով։ 
Նույն բանը տեղի ունեցավ Նապոլեոնի ծրագրած արշավի ժամանակ՝ 1812թ-.ին։ Նրա 600,000 զինվորներից միայն 100,000-ն էին, որ վերադարձան Ֆրանսիա, մինչդեռ մյուսները մահացան սովից ու սառնամանիքից։ Նրանք պարտության մատնվեցին մասամբ ռուսների, մասամբ էլ մայր բնության հասցրած հարվածների հետևանքով։
Ադոլֆ Հիտլերն, ինչպես երևում է, դաս չքաղեց նախկինում Ռուսաստանի վրա հարձակում իրականացնել փորձող առաջնորդների փորձից։ 1941թ.ի ձմռանը, երբ գերմանական ուժերը փորձեցին նվաճել Մոսկվան ու Ստալինգրադը, նրանց զորքերը ջախջախվեցին ցրտի և սովետական զորքերի կանոնավոր հարձակումների պատճառով։

weatherhistory4

 3  Մայաների կործանումը: Մայաների քաղաքակրթությունը միջամերիկյան ամենահայտնի մշակույթներից մեկն է։ Մայաներն ապրել են Ք.ա. 1800-ականների առաջին կեսից և իրենց զարգացման գագաթնակետին հասնել մոտավորապես Ք.հ. 800թ-ին։ Նրանք մոտ 40 քաղաքներ են կառուցել։ Մայաների մոտ զարգացած է եղել մաթեմատիկան, աստղագիտությունը, և նրանք նույնիսկ օրացույց են ունեցել։ Նրանք զբաղվել են գյուղատնտեսությամբ, սակայն հիմնականում եգիպտացորեն, լոբի և դդմիկ աճեցրել։ 
Մոտավորապես Ք.հ. 900 թ-ին նրանց զարգացման մասին վկայությունները շատ քիչ են. դրանից հետո նրանք լքել են իրենց քաղաքների մեծ մասը։ 
Պատմաբանները դեռևս վստահ չեն, թե ինչ է տեղի ունեցել, որոշ գիտնականներ ենթադրում են, թե պատճառը քաղաքացիական անկարգությունները կամ պատերազմն էր։ Վերջերս հայտնաբերված փաստերը վկայում են զանգվածային անտառահատումների պատճառով երկարատև երաշտային ժամանակաշրջանի մասին, և քանի որ Յուկատանի թերակղզու կյանքը մեծապես կախված էր անձրևներից, երաշտի անեծքը կարող էր ծնկի բերել նույնիսկ մայաներին։

weatherhistory3

 2  «Challenger» տիեզերանավի կործանման վթարը: 1986թ-ի հունվարի 28-ին իր թռիչքի 73-րդ վայրկյանին «Challenger» տիեզերանավը կործանվեց։ Ի սկզբանե, թռիչքը պետք է մեկնարկեր նույն ամսի 22-ին, սակայն վատ եղանակի ու տեխնիկական բարդությունների պատճառով այն հետաձգվեց 28-ին։ Առաքելության իրականացման համար աշխատող ապշահար ճարտարագետների ու տեխնիկական աշխատակիցների համար ամեն ինչ պարզ դարձավ, երբ նրանք դիտեցին վթարի տեսագրությունները։ Երբ տիեզերանավը տեղից պոկվեց, դրա կնքված ռետինե օղակից տաք գազի արտահոսք է երևաց։ Օղակի աշխատանքի խափանման պատճառն այդ առավոտ Ֆլորիդայում ցածր ջերմաստիճանն էր։ Վթարից առաջ զեկույց էր հրապարակվել, որում նշվում էր, որ 11℃ աստիճանից ցածր ջերմաստիճանի պայմաններում թռիչք չպետք է իրականացվեր։ Այնուամենայնիվ, զեկույցն անտեսվեց, այն դեպքում, որ 1986թ-ի հունվարի 28-ին գրանցված ջերմաստիճանը՝ -3, ռեկորդային է համարվում այս շրջանի համար։

weatherhistory9

 1  Ֆրանսիական հեղափոխություն: Ֆրանսիական հեղափոխությունը բռնկվեց տնտեսության  ու սննդի հետ կապված խնդիրների պատճառով։ Ֆրանսիացիներն արդեն իսկ ծանրաբեռնված էին Հեղափոխական պատերազմում ամերիկացիներին իրենց առաջարկած օգնության պատճառով, իսկ լուրջ երաշտն ու եղանակային այլ խնդիրներն իջեցրել էին սննդի արտադրության մակարդակը։
Փոքր սառցե դարն ավելի խիստ ազդեցություն ունեցավ դարի երկրորդ կեսին և Իսլանդիայում 1783թ-ին հրաբխային ժայթքման 8 երկար ամիսներին, ու եղանակային ջերմաստիճանի անկայությունը, ինչպես նաև Էլ Նինյո եղանակային անոմալիան հանգեցրեցին ցածր պտղաբերության։ 1788թ.ին ցորենի բերքի կարկտահարումից հետո իրավիճակն ավելի բարդացավ սովի մատնված բնակչության պատճառով, և հեղափոխությունը շուտով ավարտվեց։

weatherhistory10