Ուժգին քամու պատճառով վնասվել է դպրոցի տանիքը


12:38 , 10 ապրիլ, 2015

Pastinfo.am-ը գրում է.

Ապրիլի 10-ին՝ ժամը 10:36-ին, տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 09:10-ի սահմաններում քամու հետևանքով վնասվել է Արարատի մարզի Տափերական գյուղի դպրոցի տանիքը:
 
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն:
 
Ինչպես հայտնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայք-էջը, պարզվել է, որ քամու հետևանքով վնասվել է գյուղի դպրոցի տանիքի 300 քմ մակերեսով հատվածը: