Ինչ է ասել Թինա Կանդելակին Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան այցի մասին


12:36 , 10 ապրիլ, 2015

Հայտնի հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին անդրադարձել է հանրահայտ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան այցին և ողջունել այն:

«Կարծում եմ՝ Քիմ Քարդաշյանի այցը հայրենիք շատ ճիշտ քայլ է: Ինչ-որ առումով այն տարածքային բրենդինգ է և PR: Այսինքն՝ ծանոթանալով իր արմատներին՝ Քիմը փոփ մշակույթի միջոցով Հայաստանը կտանի ողջ աշխարհով մեկ: Հիանալի գաղափար է»,- գրել է Կանդելակին։