Հանրապետության բոլոր դպրոցներում այսօր կպատրաստեն անմոռուկներ


11:58 , 10 ապրիլ, 2015

Այսօր բոլոր դպրոցներում կպատրաստեն անմոռուկներ (տեսանյութ)Lurer.com-ը գրում է.

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ներկայացված՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրի, 2015 թվականի ապրիլի 10-ին հանրապետության բոլոր դպրոցների 5-12-րդ դասարանների սովորողները դասղեկի ժամին կպատրաստեն անմոռուկներ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳ նախարարությունից, յուրաքանչյուր աշակերտ պատրաստելու է 6 անմոռուկ՝ հակառակ կողմում նշելով իր տվյալները (անունը, ազգանունը, մարզը, դպրոցը, դասարանը):