Մարկ Ցուկերբերգն անվճար համացանցային կապով կապահովի Պանամայի բնակչությանը


10:38 , 10 ապրիլ, 2015

mark-zuckerberg-382Araratnews.am-ը գրում է.

Facebook սոցցանցի հիմանդիր Մարկ Ցուկերբերգը Պանամայի բնակիչներին խոստացել է անվճար համացանցային հասանելիություն։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը՝ հղում կատարելով տեղի լրատվամիջոցներին։

«Առաջիկա շաբաթներին կամ ամիսներին մենք կսկսենք Պանամայում իրագործել Internet.org նախագիծը, որը կանենք նախագահական աշխատակազմի հետ միասին», – ասել է Ցուկերբերգը։

Այդ նախագծի շնորհիվ պանամացիները անվճար տեղեկատվություն կստանան առողջապահության, անվտանգության, տրանսպորտի, կրթական ոլորտների մասին։ Նման ծրագիր նախատեսվում է նաև Աֆրիկայում, Գվատեմալայում, Կոլումբիայում։