10:30 , 10 ապրիլ, 2015
1in.am-ը գրում է.
Իլինոյս նահանգին հարվածած տոռնադոյի հետևանքով զոհվել է 1 մարդ, ևս 7-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով տեղի փրկարար ծառայություններին։
Բնության տարերքից տուժել է Ֆեյրդեյլ բնակավայրը։ Իշխանությունների հաղորդմամբ՝ տոռնադոն վնասել է ավանի գրեթե բոլոր 50 շինությունները՝ ավերելով դրանց մեծ մասը։