Էրդողանը զգուշացրել է իսլամական աշխարհի փլուզման վտանգի մասին


09:56 , 10 ապրիլ, 2015

4094634-3x2-940x627Araratnews.am-ը գրում է.

Սունիների և շիաների միջև ներկայիս հակամարտությունները կարող են քանդել իսլամական աշխարհը։ Նման կարծիք է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը։ Հաղորդում է Interfax գործակալությունը։

«Ներկայում իսլամական աշխարհին փլուզման վտանգ է սպառնում։ Անհրաժեշտ է արագ քայլեր ձեռնարկել, որպեսզի դիմակայենք այդ վտանգներին», – ասել է նա։ Էրդողանի կարծիքով՝ մուսուլմանները կարող են հետևել իսլամի տարբեր ուղղությունների՝ սակայն չպետք է դրանցից մեկը վեր դասեն մյուսից։ «Դուք ջախջախում եք ումման (իսլամական հասարակությունը – խմբ․)», – ասել է նա։

Էրդողանը նաև խոստացել է, որ կփորձի մեղմել լարվածությունը և կհանդիպի մուսուլմանների հոգևոր առաջնորդների հետ։