09:16 , 10 ապրիլ, 2015
«Պատգամավորների մի մասն ուղղություն կվերցնի դեպի Իտալիա՝ մասնակցելու Ցեղասպանության 100-ամյակի առնչությամբ Հռոմի պապի կողմից տրվելիք Սուրբ պատարագին, որին, ի դեպ, Հայաստանից կմասնակցի մոտ 80 մարդ՝ բոլոր ասպարեզներից, նրանց թվում է Արմեն Ռուստամյանը՝ ՀՅԴ-ից, Նաիրա Զոհրաբյանը՝ ԲՀԿ-ից, Սամվել Ֆարմանյանը, Արման Սահակյանը, Վահրամ Բաղդասարյանը՝ ՀՀԿ-ից, և ոչ մեկը ՕԵԿ-ից, «ժառանգությունից», ՀԱԿ-ից:
Նույն օրը Էդուարդ Շարմազանովի ղեկավարած պատվիրակությունն ուղղություն կվերցնի դեպի հյուսիս՝ Սանկտ Պետերբուրգ, մասնակցելու ՀԱՊԿ խորհրդի նիստին, մեզանից ու հատկապես Գրիգորիչից նեղացած Նարիշկինի հետ հանդիպման, իսկ ամսի 15-ին այդ նույն պատվիրակությանը կմիանա ՀՀԿ կանանց դեպի Ծիծեռնակաբերդ տարած Աժ մյուս փոխխոսնակը՝ Հերմինե Նաղդալյանը, ԱՊՀ երկրների խորհրդարանականների նիստին մասնակցելու համար: Երբ կգան «թռածները», հայտնի չէ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։