08:10 , 10 ապրիլ, 2015
1in.am-ը գրում է.
Արաբական երկրների կոլաիցիայի ինքնաթիռները Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, մի շարք հարվածներ են հասցրել Եմենի տարածքում գտնվող հեռահաղորդակցական օբյեկտներին: Այս մասին հաղորդում է Sputnik-ը` վկայակոչելով երկրի տրանսպորտի նախարարությունում գտնվող աղբյուրին:
Նշվում է, որ «Վճռականության փոթորիկ» անվանումը ստացած օպերացիայի 14-րդ օրն օդուժի հարձակման թիրախ են դարձել Սաադի, Ամրանի, ինչպես նաև մայրաքաղաք Սանայի հեռուստաաշտարակները:
Հստակեցվում է, որ ռազմական օպերացիան հանգեցրել է համացանցի անջատվելուն, և ամբողջ երկրում հեռախոսակապի աշխատանքների լուրջ խափանումների:
Ապստամբների և խաղաղ բնակիչների շրջանում զոհերի մասին տվյալներ չկան: