06:53 , 10 ապրիլ, 2015Թաիլանդում զինվորական ծառայության են մեկնում բոլոր արական սեռի ներկայացուցիչները՝ ներառյալ կին–տրանսսեքսուալները, ովքեր բաժանվում են 2 կատեգորիայի. կրծքեր ավելացրածներ և ամբողջովին սեռափոխվածներ։ Եթե զորակոչիկը գնում է ծառայելու սեփական կամքով, ապա կարող է ընտրել, թե որտեղ կցանկանա ծառայել (հետևակ, ավիացիա, նավատորմ)։ Իսկ մնացածին հնարավորություն է տրվում մասնակցել վիճակահանության։
Եթե սև քարտ են դուրս բերում, ապա մնում են տանը, իսկ եթե կարմիր` գնում են ծառայելու այն վայրերում, որտեղ կուղարկի հրամանատարությունը։ Դա կարող է լինել երկրի հյուսիսը, որտեղ իսլամիստ ահաբեկիչները պարբերաբար հարձակումներ են իրականացնում։
Առջևում ձեզ սպասվում են թաիլանդցի զորակոչիկների լուսանկարներ՝ ներառյալ տրանսսեքսուալների և կուսակրոն վանականների։





















