Ուկրաինայում արգելվել է «Մեծ հայրենական պատերազմ» եզրույթը


05:24 , 10 ապրիլ, 2015

Tert.am–ը գրում է.

Ուկրաինայի Գերագույն ռադան չեղյալ է ճանաչել 2000 թվականի օրենքը «1941 - 1945 թթ Մեծ հայրենական պատերազմի հաղթանակն անմահացնելու մասին»:

«Ռոսիյսկայա գազետա»-ի փոխանցմամբ` այդ կերպ ներկա պատմական փուլում «Մեծ հայրենական պատերազմ» եզրույթն էլ ոչ արդիական է ճանաչվել: Այս ֆոնին հայտնի է դարձել, որ Ուկրաինայում չի նշվի նաև Մայիսի 9-ը: Փոխարենը Մայիսի 8-ին կնշվի Հիշատակի և հաշտության օրը:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն հայտարարել էր, որ Երկրորդ համաշխարհայինի սանձազերծման համար մեղավոր է ինչպես Հիտլերը, այնպես էլ՝ Ստալինը։