03:54 , 10 ապրիլ, 2015
Tert.am–ը գրում է.
Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Դանիել Ալվեսի եւ ակումբի բանակցությունները ավարտված են, այդ մասին հայտնել է ֆուտբոլիստի գործակալը:
«Մենք ամբողջ տարին սպասել էինք «Բարսելոնայի» հետ բանակցություններին: Կային այլ առաջարկներ ուրիշ ակումբներից, բայց մենք դադարեցրել էինք դրանք կատալոնացիների հետ բանակցությունների համար:
Ալվեսին առաջարկում էին եռամյա պայմանագիր բարձր աշխատավարձով, որը պատրաստ չէ վճարել «Բարսելոնան»: Ալվեսը հիասթափված է, իսկ «Բարսելոնայի» հետ բանակցություններն ավարտված են», - ֆուտբոլիստի գործակալի խոսքերն է փոխանցել Goal.com-ը: