02:46 , 10 ապրիլ, 20151in.am–ը գրում է.

Քենդալ Ջեները նկարահանվել է Harper’s Bazaar-ի մայիսյան թողարկման համար, և պարբերականին հարցազրույց է տվել:
Ֆոտոշարքի ժամանակ Քենդալը փորձել է Versace, Givenchy, Maison Margiela ապրաքանիշերի հագուստները:
Հարցազրույցում նա պատմել է մոդելային կարիերայի, ընկերության և այլ բաների մասին:
Քենդալը պատմել է, որ մոդելի կարիերան այն է, ինչով նա ցանկանում է զբաղվել ամբողջ կյանքում:

Նա խոստովանել է նաև, որ չափազանց կարևոր է իր համար Կառա Դելևինի, Ջոան Սմոլսի և Ջիջի Հադիդի հետ ընկերությունը:
Կառլ Լագերֆիլդի հետ առաջին հանդիպման մասին Քենդալը պատմել է, որ անընդհատ գլխով հավանության է արժանացրել այն ամենը, ինչի մասին խոսել է մոդելյերը: Սակայն, հետագայում նրա հետ շփվելն ավելի հեշտ է դարձել:

Քենդալը խոստովանել է նաև, որ իրականում հիանում է քրոջ՝ Քիմ Քարդաշյանի ոճով: Նրա կարծիքով՝ Քիմը կարող էր ոճի տիպար դառնալ:
Մոդելի խոսքերով՝ նրա թուլությունը կոշիկներն են, որն արդեն կախվածության է վերածվում:






