00:09 , 10 ապրիլ, 2015
168.am-ը գրում է.
Ապրիլի 9-ին, ժամը 18.48-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր գյուղ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի մոտակայքով անցնող Գետիկ գետի ջրի մակարդակը բարձրացել է, ինչի հետևանքով ջուրը լցվում է տները. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Գետիկ գետը վարարել է, և ջուրը լցվում է հարակից մոտ 8 տան բակեր և նկուղներ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: