23:56 , 9 ապրիլ, 2015
Yerkir.am-ը գրում է.
Այսօր «Մարիոթ» հյուրանոցի առջև սպասող` հայտնի աստղ Քիմ Քարդաշյանի երկրպագուների շարքում շատ էին մանկահասակ երեխաները: Նրանք yerkir.am-ին հայտնեցին, որ եկել են աստղի հետ սելֆի անելու և նրա ստորագրությունը վերցնելու: Մի աղջնակ էլ լալիս էր, քանի որ հեռախոսը լիցքաթափվել էր և այլեւս չէր կարողանալու Քիմի հետ լուսանկարվել:
Նա դժգոհեց, որ առավոտից շրջել է Քիմի հետևից, սակայն իրեն այդպես էլ չի հաջոցվել հետը սելֆի անել: Մանրամասները՝ yerkir.am-ի տեսանյութում