22:59 , 9 ապրիլ, 2015
Newsline.am-ը գրում է.
ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Անն Բրասերը ապրիլի 13-15 կլինի Հայաստանում:
ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքի տեղեկացմամբ` նա Հայաստան այցի շրջանակներում կհանդիպի Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Նաև նախատեսվում են հանդիպումներ հայկական պատվիրակությունների և քաղաքացիական հասարակության հետ:
Անն Բրասերը կհանդիպի նաև Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ: