22:53 , 9 ապրիլ, 2015
Araratnews.am-ը գրում է.
Տասնյակ մարմնավաճառներ դուրս են եկել Ամստերդամի փողոցներ` բողոքելով իշխանությունների` «կարմիր լապտերների» հայտնի թաղամասը թարմացնելու ծրագրերի դեմ: Նախատեսվում է, որ իշխանությունները հասարակաց տներին ստիպելու են փակել պատուհանները, որոնցում իրենց են ցուցադրում կիսամերկ մարմնավաճառները, հաղորդում է BBC-ին:
Մարմնավաճառները պնդում են, որ պատուհանների փակելը նրանց կզրկի անվտանգ պայմաններում աշխատելու իրավունքից:
Ամստերդամի քաղաքապետարանը իրականացնում է երկարատև ծրագիր, որը նպատակ ունի վերականգնել հին փողոցները և նեղ ծառուղիները: