Սիրիական իշխանությունն ու ընդդիմությունը կազմել են գործողությունների ընդհանուր օրակարգ


22:11 , 9 ապրիլ, 2015

10714693_359705394185571_890780829_nAraratnews.am-ը գրում է.

Սիրիայի կառավարությա և ընդդիմության պատվիրակություններին հաջողվել է Մոսկվայում կազմել 10 կետրից բաղկացած օրակարգ: Այս մասին տեղեկացնում է Sputnik գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ` կողմերը համաձայնել են կարգավորել սիրիական ճգնաժամը քաղաքական բանակցություններիև կոնցեսուսի միջոցով: Բանակցություների համար հիմք պիտի ծառայեն 2012 թվականի հուիսի 30-ին Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Կողմերը նաև կոչ են արել միջազգային հանրությանը լուրջ և անհապաղ ճնշում գործադրել տարածաշրջանային և համաշխարհային բոլոր «խաղացողների» վրա, ովքեր նպաստում են Սիրիայում իրավիճակի ապակայունացմանը:

Երկու պատվիրակություններն էլ նշել են, որ անհրաժեշտ է չեղյալ համարել Սիրիայի նկատմամբ ընդունված բոլոր պատժամիջոցները: