Հայաստան ՌԴ Նախագահի այցելության նախապատրաստման հարցը առանցքային է եղել Նալբանդյան­Լավրով հանդիպմանը


21:45 , 9 ապրիլ, 2015

Armenpress.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան այցելության նախապատրաստական աշխատանքների հարցը եղել է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման առանցքային թեմաներից մեկը: Այս մասին «Արմենպրես»­ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը` մեկնաբանելով մամուլում տարածված այն լուրը, թե Կրեմլը դեռևս քննարկում է Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի Երևան այցի հնարավորությունը:

«Ռուսաստանի Նախագահի Հայաստան կատարելիք այցելության նախապատրաստական աշխատանքները եղել են երեկ Մոսկվայում կայացած՝ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի հանդիպման առանցքային թեմաներից մեկը»,­ հայտնեց նա: 

Հիշեցնենք, որ ռուսական և հայկական որոշ լրատվամիջոցներ ապրիլի 9­ին շրջանառել են այն լուրը, թե Կրեմլը դեռևս քննարկում է Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի Երևան այցի հնարավորությունը՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100­րդ տարելիցի միջոցառումներին: