Արմեն Դավթյանի երգը և տեսահոլովակը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին


19:34 , 9 ապրիլ, 2015

Արմեն Դավթյանի երգը և տեսահոլովակը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցինLife.panorama.am-ը գրում է.

Արմեն Դավթյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ նոր երգ և տեսահոլովակ է պատրաստել: Երգը կոչվում է «Օտար ամայի ճամփեքի վրա»: «Այն հին և շատ սիրված երգ է, որին մենք նոր մոտեցում ենք ցուցաբերել: Կատարել եմ «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի լարային կազմի հետ: Կարծում եմ՝ հեռուստադիտողն անպայման կգնահատի: Երգը և տեսահոլովակը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին»,-Life.Panorama.am-ի հետ զրույցում նշեց երգիչը:

Գործիքավորել է Մելիք Մավիսակալյանը: Տեսահոլովակի ռեժիսորն է Գրիգոր Վահրամյանը: Երգչի խոսքերով՝ այն շատ ճչացող և ձանձրացնող չէ և հավանության կարժանանա: Տեսահոլովակը հեռուստաէկրաններին կհայտնվի մինչև ապրիլի 24-ը: