19:28 , 9 ապրիլ, 2015
Araratnews.am-ը գրում է.
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Կանադայի քաղաքացիության և ներգաղթի հայազգի դատավոր Արիս Պապիկյանին: Զրուցակիցները կարևորել են Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումն ու խորացումը և այդ համատեքստում՝ համատեղ տարբեր ծրագրերի իրականացումը:
Անդրադարձ է եղել նաև կանադահայ գաղութի գործունեությանը, որն ակտիվ դերակատարություն և մեծ ներգրավվածություն ունի երկրի հասարակական-քաղաքական կյանքի տարբեր ոլորտներում: Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են նաև հայապահպանության հարցը, անդրադարձել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով անցկացվող միջոցառումներին: