20:55 , 9 ապրիլ, 2015
Life.panorama.am-ը գրում է.
Ուսումնասիրելով մանգոյի հատկությունները՝ ամերիկացի դիետոլոգները եկել են այն եզրակացության, որ այս էկզոտիկ միրգը կարող է լուծել նյութափոխանակության խնդիրները:
Նրանք այսպիսի եզրակացության են եկել՝ հետազոտելով փորձի մասնակիցների արյան անալիզները: Դրանից հետո երեք ամիս հետևել են, թե որ մթերքներն են այդ մարդիկ կիրառում ավելի շատ: Պարզվել է, որ մանգոյի սիրահարների արյան մեջ զգալի քիչ է շաքարի մակարդակը, ավելին, մասնագետները նկատել են, որ մանգոյի մեջ պարունակվող նյութերը հակազդում են այնպիսի ծանր հիվանդությունների, ինչպիսիք ենք մաշկի և շագանակագեղձի քաղցկեղը:
Առավել օգտակար են հասած պտուղները: Նրանցում շատ են շաքարը և վիտամիններին, սակայն քիչ են թթուները: Վիտամին A-ն, ինչպես գիտենք, լավացնում է տեսողությունը, իսկ մանգոյի հասած պտուղներում այն շատ մեծ քանակությամբ կա: Բացի այդ, այն բարձրացնում է իմունիտետը:
Հասած մանգոյով կա նույնիսկ դիետա, որը հայտնի է մանգո-կաթնային դիետա անունով: Քաշի նվազեցմանն են օգնում մանգոյում եղած մեծ քանակությամբ վիտամինները և ածխաջրերը: