Պատմության ամենահաջողակ ու ազդեցիկ կին ծովահենը (Photo)


19:02 , 9 ապրիլ, 2015
ching shih

Չանգ Շիհին մենք շատ կարճ ժամանակով տեսանք դիսնեյյան բլոքբասթերում՝ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմում, մինչդեռ նա հանդիսանում է երբևիցե ապրած ամենահաջողակ կին ծովահենը, ում ենթակայության տակ 1800-ականներին եղել են եղել ոչ ավել, ոչ պակաս, քան 80.000 նավաստի ու 1500 նավ։

Իրական Չանգ Շիհը ոչ մի ընդհանուր բան չունի Դիսնեյի նկարագրած պերսոնաժի հետ, բացի նրանից, որ նա իրոք կին է եղել։

ching-shih

Չանգին ժամանակին առևանգել էին Կանտոնի հասարակաց տներից մեկից՝ ծովահենների հերթական ռեյդերից մեկի ժամանակ, ինչից հետո նա դառնում է անվանի ծովահեն Ժենգ Յիի կինը (1801 թվականին), սակայն Չանգը չէր պատրաստում տան տնտեսվարուհի լինել ամուսնու նավի վրա և գերադասեց օգնել իր ամուսնուն՝ ավելի հաջողակ ծովահեն լինելու հարցում, քան նա կար այդ պահին։

Միասին նրանք կարողացան մի դաշինք ստեղծել, որը ստացավ Կարմիր դրոշի նավատորմ անունը, ու որի մաս կազմեցին մինչ այդ իրար հետ մրցակցող ծովահենային խմբեր։ Հետագայում այս կոնգլոմերատը դարձավ բացարձակ ուժ Հարավչինական ծովում, և երբ Ժենգ Յին մահացավ 1807 թվականին, Չանգ Շիհից բացի այլ արժանի թեկնածություն չկար՝ ստանձնելու նրա իշխանությունը։

Որպես Կարմիր դրոշի նավատորմի առաջնորդ՝ նա սահմանեց ենթակայության խիստ կանոնադություն և այնպես արեց, որ այդ կանոնները խախտողների համար պատիժն անխուսափելի լինի, ինչի շնորհիվ նրա իշխանությունը տարածաշրջանի ծովերում երկար ժամանակ անսասան էր։ Շիհն անողոք էր ծովափնյա բնակավայերի ասպատակություններում, բայց խստորեն հետևում էր, որպեսզի ոչ մեկ չհամաձակվի ոտնձգություններ անել այն բնակավայրերի հանդեպ, որոնք ժամանակին աջակցություն էին ցուցաբերել իրեն ու գլխատում էր նույնիսկ իր ենթակա ծովահեններին, եթե նրանք հանդգնեին խախտել այս կանոնը։

Նրա մեկ այլ առաձնահատկությունն արտահայտվում էր նրա մեկ այլ եկամտաբեր բիզնեսում՝ հասարակաց տների վերահսկողությունում։ Բոլոր կանայք, ովքեր աշխատում էին հասարակաց տներում, երաշխավորված էին բռնաբարություններից՝ անկախ նրանից, թե մարմնավաճառ են, թե՞ զուտ անձնակազմ։ Բռնաբարությունների համար մահապատիժ էր սահմանված Չանգի իշխանության օրոք։ Ավելին, եթե ծովահենը կին էր ընտրում իր համար, ապա նա պարտավոր էր լինել հավատարիմ։ Չանգը մահապատիժ էր սահմանել ամուսնական անհավատարմության, բռնաբարությունների և նույնիսկ փոխադարձ համաձայնությամբ արտամուսնական սեքսի համար։

Բացի նրանից, որ Չանգն իր հսկայական նավատորմով ասպատակում էր Գուանդոնգի առափնյա ողջ գոտին, նա հիմնել էր լրտեսական հսկայական ցանցեր ու նույնիսկ ծովափից հեռու բնակվող ֆերմերների հետ էր համագործակցում՝ իր նավատորմի անձնակազմը մշտապես կուշտ պահելու համար։ Կարիք չկա ասելու, որ բացի «Հարավչինական ծովի սարսափ» մականունից, Չանգը վաստակեց նաև Քինգ արքայատոհմի նավատորմի անցանկալի ուշադրությունը, սակայն անգամ նրանք 3 տարի շարունակ ապարդյուն հետապնդելուց ու պարբերական բախումներից հետո հանձնվեցին, ու 1810 թվականին Չանգին համաներում շնորհվեց՝ այսպիսով թույլ տալով, որպեսզի ամենահմուտ ծովահենն անցնի հանգստի ու բարեկեցիկ թոշակի։