Աբրահամ Խաշմանյանը որակազրկվել է երկու խաղով, «Ալաշկերտը» տուգանվել է 50 հազար դրամով


18:34 , 9 ապրիլ, 2015

Armfootball.com-ը գրում է.

Ապրիլի 9-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: Նիստի արձանագրությունը կարող եք տեսնել այստեղ:

Օրակարգում է եղել «Ալաշկերտ»-«Շիրակ»  խաղին «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի տեխնիկական գոտուց հեռացման մասին հարցը:

Որոշվել է Աբրահամ Խաշմանյանին տեխնիկական գոտուց հեռացման համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 16-րդ կետի համաձայն` որակազրկել 2 խաղով, « Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբին տուգանել 50000 դրամ: