18:28 , 9 ապրիլ, 2015
1in.am-ը գրում է.
Հունաստանը Արժույթի միջազգային հիմնադրամին (ԱՄՀ) վճարել է հերթական տրանշը՝ 448 մլն եվրո: Այս մասին հինգշաբի օրը հայտնում է Աթենքի տեղեկատվական գործակալությունը:
«ԱՄՀ-ի 448 մլն եվրոյի տրանշը փոխանցվել է»,- գործակալությանը հայտնել են Հունաստանի ֆինանսների նախարարության բարձրաստիճան աղբյուրները:
Պարտքի սպասարկման գրաֆիկի համաձայն՝ Հունաստանի կողմից ԱՄՀ-ին հերթական վճարման փոխանցման մասին հայտնում է նաև Bloomberg գործակալությունը՝ հղում անելով Հունաստանի ֆինանսների նախարարության աղբյուրին: