18:22 , 9 ապրիլ, 2015
Yerkir.am-ը գրում է.
Հայաստանը Ռուսաստանի պատմական դաշնակիցն է. ասում է ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին: Այդ մասին ասվում է կուսակցության կայքում: Ժիրինովսկիի կարծիքով՝ թեման, որը կարող է միավորել հայերին ու ռուսներին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է, որը ողջ աշխարհում կնշեն ապրիլի 24-ին:
«Կարծում եմ, որ Ցեղասպանության հիշատակի միջազգային օր է պետք: Հայոց ցեղասպանությունն ամենամասշտաբայինն էր, սակայն այն ժամանակ ոչնչացվել են նաև այլ ժողովուրդներ՝ հրեաներ, գնչուներ և այլք: Պետք է վերջ տալ նման մեթոդներին»,- ասել է նա: