Ժողովուրդը պակասում է, բիզնեսն էլ՝ հետը


18:22 , 9 ապրիլ, 2015

Էն որ ասում են՝ մանր ու միջին բիզնեսները խոշորներին կուլ են գնում, պարբերաբար կարելի է համոզվել. խանութներ է, որ փակվում են, ինտերնետ-ակումբների թիվն է պակասում (վերջին 2 տարում երևի մի 5 ակումբ փակվել է), մրցակցություն է վերանում: Անցած տարեվերջից էլ վանաձորյան փակված խանութներից մեկի տեղում երևանյան խանութի մասնաճյուղ հայտնվեց: Իսկ ահա, այսպես կոչված «սեքոնդ-հենդ» հագուստի վաճառակետերն են ավելանում: Ու մարդիկ հաճախ կասկածում են, թե կարո՞ղ է արտասահմանյան «մեռելների» շորերն են էժանով վաճառքի ուղարկում 3-րդ կարգի երկրներ, քանի որ երբեմն այս վաճառակետերից ախտահանող հեղուկների օդն իրեն զգացնել է տալիս: Ամեն դեպքում վաճառողները, անկախ խանութի ուղղվածությունից, բողոքում են, որ առևտուր չկա, շարժ չկա, եկամուտ չկա, քանի որ ժողովուրդը պակասել է, իսկ իրենցից մուծումներ են պահանջում: Որտեղի՞ց: