Գործադուլի պատճառով այսօր կփակվի Էյֆելյան աշտարակի մուտքը


18:09 , 9 ապրիլ, 2015

Photos-of-the-Things-To-Do-Around-The-Eiffel-TowerAraratnews.am-ը գրում է.

Էյֆելյան աշտարակը սպասարկող աշխատակիցները միացել են արհմիությունների գործադուլին։ Նրանք հայտարարել են, որ այսօր երեկոյան փակում են Ֆրանսիա այցելող զբոսաշրջիկների ամենասիրված վայրի մուտքը։

«Աշխատանքների դադարեցման օգտին քվեարկել է աշխատակիցների 90 տոկոսը, մասնավորապես՝ դրամարկղների աշխատակիցներն ու զբոսավարները։ Նրանք բոլորը մասնակցելու են կառավարության կողմից իրականացվող կոշտ տնտեսման քաղաքականության դեմ իրականացվող բողոքի ակցիաներին», – ասել է Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիայի արհմիության ներկայացուցիչը։

Այսօր Փարիզի կենտրոնում նախատեսվում է բազմահազարանոց հանրահավաք։