Հասան Ռոհանի. Եթե պատժամիջոցները չեղյալ չհայտարարվեն, Իրանը ոչ մի համաձայնագիր էլ չի ստորագրի


18:03 , 9 ապրիլ, 2015

Հասան Ռոհանի. Եթե պատժամիջոցները չեղյալ չհայտարարվեն, Իրանը ոչ մի համաձայնագիր էլ չի ստորագրիPanorama.am-ը գրում է.

«Եթե պատժամիջոցները չեղյալ չհայտարարվեն, Իրանը ոչ մի համաձայնագիր էլ չի ստորագրի»,-այդ մասին Իրանի նախագահի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:

Իրանի նախագահն այսօր միջուկային տեխնոլոգիաների ազգային օրվա առթիվ ունեցած ելույթի ժամանակ, անդրադառնալով ապրիլի 2-ին Լոզանում միջուկային խնդրի հանգուցալուծման վերաբերյալ Իրանի և «5+1 խմբի» արած համատեղ հայտարարությանը, մասնավորապես նշել է. Մենք Նաթանզում շարունակելու ենք ուրանի հարստացման աշխատանքները. Ֆորդոյում ավելի քան 1000 ցենտրիֆուգ եղել է և այդքան էլ մնալու է, ինչ վերաբերում է Արաքի ռեակտորին, ապա այն գործածելու ենք դեղի արտադրության նպատակով»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ