Գիտնականները պարզել են, թե ինչն է հանգեցնում դեռահասների գիրացմանը


17:51 , 9 ապրիլ, 2015

Գիտնականները պարզել են, թե ինչն է հանգեցնում դեռահասների գիրացմանըLife.panorama.am-ը գրում է.

Ընտանիքում սթրես ապրող երեխաների մոտ, ի տարբերություն մյուսների, ավելի մեծ է մինչև 18 տարեկանը ճարպակալելու վտանգը:

Ամերիկացի գիտնականները հետազոտություն են անցկացրել ԱՄՆ-ում 1975-1990 թվականներին ծնված 4700 դեռահասների շրջանում` կենտրոնանալով նրանց ընտանիքներում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Ուսումնասիրության արդյունքները բավականին անսպասելի էին: Մասնագետներին հաջողվել է առանձնացնել սթրես առաջացնող 3 պատճառ, որոնք հանգեցնում են ճարպակալման:

Հետազոտողները նշել են, որ աղջիկները գիրացել են այն ժամանակ, երբ ծնողները բաժանվել են կամ անկայուն ֆինանսական պատճառով, իսկ տղաները քիչ զգայուն էին այդ խնդիրների նկատմամբ, սակայն նրանց օրգանիզմը սրթեսի էր ենթարկվում մայրիկների առողջական խնդիրների պատճառով: