18:10 , 9 ապրիլ, 2015
Անիլ Սաքսենան հմուտ լուսանկարիչ է, ով մասնագիտացած է սյուրռեալիզմի ժանրում։ «Photoshop» ծրագրի օգնությամբ նա խմբագրում է իր նկարած լուսանկարները՝ առանձնահատուկ բանաստեղծականություն հաղորդելով դրանց։ Նա ֆոտոմանիպուլյացիայի իսկական վարպետ է: Անիլը մասնագիտությամբ նաև գրաֆիկական դիզայներ է։ Հարցազրույցներից մեկի ընթացքում Անիլն ասել է.
Իսկական աշխատանքն սկսում է այն ժամանակ, երբ սովորական մարդիկ կարծում են, որ լուսանկարն իսկապես կատարյալ է։

Անիլի սյուրռեալիստական լուսանկարներում ծառերն աճում են անմիջապես հեծանիվի մեջ, դալար գորգը գործվում է շյուղերի օգնությամբ, իսկ սովորական գարեջրի շիշը վերածվում է հսկայական կառույցի։ Այս լուսանկարները զարգացնում են երևակայությունը։ Դիտեք և ինքներդ էլ կհամոզվեք։














