2 կորուստ՝ ադրբեջանական բանակում. Զինվորները մահացել են՝ «ընկնելով ձնափոսը»


17:26 , 9 ապրիլ, 2015

Aysor.am-ը գրում է.

Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել զինված ուժերում երկու զոհի և վիրավորների մասին: Ընդ որում ուշագրավ է ադրբեջանցի զինծառայողների մահվան պատճառը:

Նշվում է, որ ավագ լեյտենանտ Անար Կերիմովը և պայմանագրային զինծառայող  Մեհտի Զեյնալովը մահացել են «ընկնելով ձնափոսի մեջ»: Ընդ որում, ավագ լեյտենանտի մարմինը դեռևս չի հայտնաբերվել: Միջադեպն, ըստ լրատվամիջոցների, եղել է Նախիջևանում:

Ինչ վերաբերում է վիրավորներին, ապա նրանք «վիրավորվել են հայկական կողմի կրակից» ու տեղափոխվել զինհոսպիտալ: