17:35 , 9 ապրիլ, 2015Երևանն այսօր շարժվում էր Քիմ Քարդաշյանի հետ. շատերը շտապում են լինել այն վայրերում, որտեղ եղել է Քիմը՝ նրան հանդիպելու հույսով։ Ռեալիթի շոուների հայազգի աստղը քաղաքով պտտվելուց հետո հանդիպել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ապա վերադարձել հյուրանոցի իր համար։
BlogNews.am-ի տեսախցիկը ֆիքսել է Քիմ և Քլոե Քարդաշյաններին՝ հյուրանոց վերադառնալիս։ Հյուրանոցի մոտ էին հավաքվել Քիմի բազմաթիվ երկրպագուները, ովքեր ցանկանում էին գոնե մի պահ տեսնել սիրելի աստղին։
Մեր տեղեկություններով՝ այժմ Քիմը գնում է Գառնի-Գեղարդ։















Լուսանկարները՝ Կարեն Դավթյանի