Քիմ Քարդաշյանի այցից հետո ամերիկյան Hello ամսագիրը առանձնացրել է Հայաստանում այցելության լավագույն վայրերը


18:40 , 9 ապրիլ, 2015

Քիմ Քարդաշյանի այցից հետո ամերիկյան Hello ամսագիրը Հայաստանը հայտարարել է այցելության լավագույն վայր. «Արմենպրես»Armenpress.am-ը գրում է.

Քիմ Քարդաշյանի՝ դստեր և ընտանիքի հետ Հայաստան ժամանելու արդյունքում Hello ամսագրի ամերիկյան հրատարակությունը Հայաստանը հայտարարել է լավագույն այցելության վայր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարբերականը նշել է, որ հեռուստատեսային աստղ Քիմ Քարդաշյանը փոքրիկ Նորթ Ուեսթին Փարիզ, Նյու Յորք և Լոնդոն տանելուց հետո, դստերն իր հետ է վերցրել իր պատմական հայրենիք առաջին այցելությանը:

Պարբերականը նաև ընդգծել է, որ ապրիլի 8-ի երեկոյան քրոջ և ընտանիքի հետ Հայաստան ժամանած Քարդաշյանը մեկ անգամ չէ, որ ընդգծում էր վաղամեռիկ հոր արմատներն ու մշակույթը ավելի մոտիկից ճանաչելու իր ցանկությունը: Այդ իսկ պատճառով նա իր այցելությունը իրականացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկից երկու շաբաթ առաջ: