Լավ կլիներ՝ մի երկու Քարդաշյան էլ Հայաստանում ապրեր, որ գոնե իրենց միջոցով իմանային՝ «Armenia»-ն որն է


17:12 , 9 ապրիլ, 2015

Ես Քարդաշյանի մասին չէի գրել, ես էլ գրեմ: Ես շատ դրական եմ վերաբերվում Քարդաշյանի այցին, որովհետև համոզված եմ, որ ամենալավ գովազդային գործակալությունն անգամ չէր կարող Հայաստանն այնպես գովազդել, ինչպես Քարդաշյանը: Աշխարհի շատ կետերում, որտեղ անգամ Հայաստանի տեղը չգիտեն քարտեզի վրա, հիմա նայում են էդ նկարները ու միգուցե քարտեզի վրա փնտրում՝ որտեղ ա գտնվում «Armenia» անունը կրող երկիրը: Համոզված եմ, որ Քարդաշյանի այցը Հայաստան մեծապես կնպաստի դեպի Հայաստան տուրիստների աճին: 
Լավ կլիներ՝ մի երկու Քարդաշյան էլ Հայաստանում ապրեր, որ գոնե իրանց միջոցով իմանային՝ «Armenia»-ն որն ա, թե չէ գնում ես մի տեղ, հարցնում են՝ որտեղից ես, ասում ես՝ Հայաստան, մտածում են՝ էդ ինչ երկիր ա, որ անունն էլ չեն լսել:
Հա, ի դեպ, կարևոր չի, թե դուք ինչեր կմտածեք Քարդաշյանի մասին, որովհետև Քարդաշյանը ձեր մասին ընդհանրապես չի մտածի: Հանգիստ ապրեք, ձեր դարդով տապակվեք։