16:36 , 9 ապրիլ, 2015
Yerkir.am-ը գրում է.
Տեղեկացրել էինք, որ այսօր ՀՀ կառավարություն էր այցելել աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը: Նրան ողջունելու էին եկել նրա երկրպագուները, և երբ նրանք, տեսնելով Քիմին, անգլերենով բարևեցին` «Hi, Kim», Քարդաշյանը նրանց պատասխանեց հայերենով` ասելով` «Բարև»:
Այս պահին Քիմի երկրպագուները հավաքված են «Մարիոթ» հյուրանոցի դիմաց և չեն պատրաստվում լքել տարածքը` մինչև կրկին չտեսնեն նրան: