Ադրբեջանական բանակը երկու զոհ ունի` ավագ լեյտենանտ և ժամկետային զինծառայող


16:30 , 9 ապրիլ, 2015

Replik.am-ը գրում է.

Ադրբեջանական բանակը այլևս չի կարողանում թաքցնել իր զոհերին և բավականին հետաքրքիր մեթոդ է գտել այդ զոհերի մասին հայտնելու համար: Հայտնվում է, որ ադրբեջանական բանակի երկու զինվորներ մահացել են` ընկնելով ձյան փոսի մեջ: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Նախիջևանում:

Մահացողներից մեկն ավագ լեյտենանտ է, իսկ մյուսը` ժամկետային զինծառայող: Այս պահին դեռ ավագ լեյտենանտի դիակը չի հայտնաբերվել: