Քիմ Քարդաշյանին Կառավարության տարբերանշանով նոթատետր և գրիչ են տվել. մանրամասներ` Հովիկ Աբրահամյան-Քարդաշյան քույրեր հանդիպումից. Armlur.am


16:24 , 9 ապրիլ, 2015

Քիմ Քարդաշյանին Կառավարության տարբերանշանով նոթատետր և գրիչ են տվել. մանրամասներ` Հովիկ Աբրահամյան-Քարդաշյան քույրեր հանդիպումիցArmlur.am-ը գրում է.

Ինչպես արդեն հայտնել էր armlur.am-ը, այսօր ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին և նրա հետ Հայաստան ժամանած քրոջը Հայաստանում ընդունել են կառավարության մակարդակով: Armlur.am-ին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել վարչապետ Հովիկ Աբրահամյան-Քարդաշյան քույրեր հանդիպումից: Ինչպես հայտնում են մեր հավաստի աղբյուրները, 15:00-ին սկսված և 30 րոպե տևած հանդիպումն ընթացել է բավականին ջերմ, մտերմիկ մթնոլորտում:

Հանդիպման ընթացքում Քիմ Քարդաշյանն իրեն համեստ և զուսպ է պահել: Տեղեկացնենք, որ հանդիպմանը մասնակցել են Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և Կառավարարության մի շարք աշխատակիցներ: Ի դեպ, armlur.am-ը տեղեկացավ, որ հանդիպումը կայացել է հենց Քիմ Քարդաշյանի նախաձեռնությամբ, իսկ կազմեկերպչական աշխատանքներով զբաղվել է Էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ գտնվող Զարգացման հայկական գործակալությունը: Այս կառույցը զբաղվում է օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմամբ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ