Մի քանի օրից այդ ընտանիքը կմեկնի, ու կհասկանանք, որ այս ամենն ընդամենը կեղծ էյֆորիա էր


16:10 , 9 ապրիլ, 2015

Հիշում եմ, որ Պուշկինը մասամբ աֆրիկյան ծագում ուներ.. Երկիրը չեմ հիշում, բայց որ հիշեմ էլ` ոչ դրա պատճառով էդ երկիր եմ այցելելու, ոչ էլ էդ երկրի ռեյտինգն է մոտս բարձրանալու: Դարն է փոխվել. Արամ Խաչատրյանն ու Կոմիտասն արդեն անցյալում են: Հիմա մենք տվայտվում ենք, որ քրիստոնեությունը առաջինը որպես պետական պաշտոնական կրոն ընդունած ազգին պիտի ճանաչեն ամենահայտնի հետույք ունեցողի հաշվին: Արժեհամակարգն է փոխվել, ու դրա դեմ պայքարելն է անիմաստ դառնում: Մնում է ուղղակի կողքից հետևել, թե ինչ հսկայական կարևորություն պիտի ունենա այն, որ 14-16 տարեկան առաջադեմ աշխարհի թինեյջերները մի քանի օրով ճանաչելու են մեր երկրի տեղը` շնորհիվ այսօր բարձր ռեյտինգ ունեցող շոու ընտանիքի: Տվայտվենք, որովհետև մի քանի օրից այդ ընտանիքը կմեկնի, ու կհասկանանք, որ այս ամենն ընդամենը կեղծ էյֆորիա էր: Մի հատ անկեղծացեք. քանի՞ հոգի, լինելով Զիդանի ֆանատ, նրա ազգային պատկանելությունն իմանալով, շտապի մեջ ճամպրուկները հավաքեց ու մեկնեց Ալժիր, որ Ալժիրի Գառնի Գեղարդի ֆոնին սելֆի անի... Էսքան բան...