Ամուսնության թույլատրելի տարիքը տարբեր երկրներում


16:44 , 9 ապրիլ, 2015

Աշխարհի ո՞ր երկրում կարելի է 12 տարեկանում ամուսնանալ, իսկ որտե՞ղ նույնիսկ 22 տարեկանում չպետք է դրա մասին մտածել։ Հը՜մ, հետաքրքիր է։

Шотландия: 16 лет

Շոտլանդիա. 16 տարեկան

Փաստացիորեն բոլոր եվրոպական երկրներում ամուսնանալ կարելի է 18 տարեկանից։ Սակայն կան նաև բացառություններ, օրինակ՝ Շոտլանդիան, որը դարեդար սիրահարների դրախտ է համարվել։ Ինչպես հիմա, այնտեղ առանց ծնողների հավանության կարելի էր ամուսնանալ, մինչդեռ XVIII–XIX դարերում Անգլիայում անչափահաս լինելու դեպքում արգելում էին ամուսնանալ, իսկ չափահաս դառնում էին 21 տարեկանից։ Եվ այսպիով՝ ամբողջ աշխարհի երիտասարդները շտապում էին Շոտլանդիա։

США: 15–21 год

ԱՄՆ. 15-21 տարեկան

ԱՄՆ-ում ամուսնության տարիքը յուրաքանչյուր նահանգի օրենքով է սահմանվում։ Մեծամասամբ և՛ տղաների, և՛ աղջիկների համար այդ տարիքը 18-ն է, իսկ ծնողների համաձայնությամբ՝ 16-ը։ Սակայն բացառություններ կան։ Օրինակ՝ Ջորջիա նահանգում մարդիկ կարող են ծնողների համաձայությամբ 15 տարեկանում ամուսնանալ, իսկ 16-ում՝ առանց ծնողների համաձայնության, եթե նրանք երեխայի են սպասում։ Նյու Հեմփշիր նահանգում աղջիկները ծնողների համաձայնությամբ կարող են 13 տարեկանում ամուսնանալ, իսկ տղաները՝ 14-ում։

Китай: 20 и 22 года

Չինաստան. 20-22 տարեկան

Ամուսնության թույլտվության ամենամեծ տարիքը Չինաստանում է։ Աղջիկներն ամուսնանում են սկսած 20 տարեկանից, տղաները՝ 22։ Իսկ այս օրենքը վերջերս է ընդունվել՝ 1981թ. հունվարի 1-ին։ Կարծում ենք, որ այս տարիքում մարդիկ թե՛ էմոցիոնալ, թե՛ նյութական առումով ավելի ինքնուրույն են դառնում և կարող են առավել մտածված ընտրություն կատարել։

Индия: 18 и 21 года

Հնդկաստան. 18 և 21 տարեկան

Այժմ Հնդկաստանում աղջիկներին պաշտոնապես թույլատրում են 18 տարեկանից ամուսնանալ, իսկ տղաներին՝ 21։ Սակայն միշտ չէ այդպես եղել։ Հնագույն ժամանակներում մանկական ամուսնությունները բազմաթիվ էին։ Մանկական ամուսնությունների խնդիրն անհանգստացրել է հոգևոր առաջնորդ և ազգային-ազատագրական շարժման գլխավոր գաղափարախոս Մահաթմա Գանդիին։ Նրա հանձնարարությամբ մշակվեց Սարդայի օրենքը, որը կանխում էր վաղ տարիքի ամուսնությունները։ Ճակատագրի հեգնանքով այս օրենքը պատրաստեց Հարբիլաս Սարդան, ով ամուսնացել էր 9 տարեկանում։ Իմիջիայլոց, Մահաթմա Գանդին էլ ամուսնացել էր 13 տարեկանում։

Тунис: 17 и 20 лет

Թունիս. 17 և 20 տարեկան

Աղջիկներին Թունիսում թույլատրում են ամուսնանալ 17 տարեկանից, իսկ տղաներին՝ 20։ Սակայն ժամանակակից մարդիկ գերադասում են ավելի ուշ ընտանիք կազմել։ Այստեղ տղամարդու ամուսնանալը 35 տարեկանում նորմալ է, իսկ կանայք հաճախ ամուսնանում են 25-ից հետո։ Մուսուլմանական երկրի համար տարօրինակ երևույթ է՝ հաշվի առնելով, որ գրեթե մեկ դար առաջ 14 տարեկան հարսները չէին զարմացնում։ Պարզապես երկիրն ակտիվորեն զարգանում է. կանայք կրթություն են ստանում, կարող են երկրից դուրս հանգստանալ, ավելին՝ նույնիսկ առանց տղամարդկանց, նաև հաճախ են եվրոպական ոճով հագնվում։

Эквадор: 12 и 14 лет

Էկվադոր. 12 և 14 տարեկան

Իսկ Էկվադորում ամուսնության թուլատրելիության տարիքն ամենափոքրերից մեկն է։ Ավանդաբար կարծում էին, որ հենց 12-14 տարեկանում էլ մարդիկ ընտանիք կազմելու համար հասունանում են։ Սակայն այժմ Էկվադորում վաղ ամուսնություններն այնքան էլ չեն ողջունում։ Ամուսնության ամենափոքր տարիքը համարվում է 12 և 14 տարեկանը, սակայն եթե զույգից մեկը 18 տարեկանից ցածր է, ապա ծնողների համաձայնությունը պարտադիր է։ Հատկապես վաղ ամուսնություններ գրանցվում են գյուղական տարածքներում։