16:51 , 9 ապրիլ, 2015Սեուլի հարավում գտնվող Յոնջին քաղաքի Էվերլենդ զվարճանքի զբոսայգում չափումներ իրականացնող կենդանաբանական այգու աշխատակիցը։

Աշխարհի ամենավտանգված կենդանատեսակներից մեկը՝ սիբիրյան վագրը, վեց ձագ է ունեցել Չինաստանի Շենյանգ քաղաքի սիբիրյան վագրերի Գուաիպո զբոսայգում։

Գնչուների օրվան նվիրված ֆլեշմոբի մասնակիցները Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում՝ Դանուբ գետի մոտ, կանգնել են Հոլոքոստի հուշարձանի մոտ։ Գնչուների միջազգային օրը նշվում է ապրիլի 8-ին։

Պակիստանի Իսլամաբադ քաղաքի արվարձաններում տղամարդիկ փորձում են տապից զովանալ հոսող ջրում։

Սինգապուրի Գիտության արվեստի թանգարանի շենքը լվացող աշխատակիցները։

Հնդկաստանի Ասսամ շրջանի Բակսա բնակավայրում Բոդոյի ցեղի մարդիկ հերթում սպասում են տեղական ինքնակառավարման ընտրություններին մասնակցելու համար։

Պաղեստինի Ուջա գյուղում երիտասարդ իսրայելցի տղան լողում է պաղեստինցի հովվին պատկանող ավազանում, որից կենդանիները ջուր են խմում։

Պասեքի տոնի օրը սերֆերը հանդարտ թիավարում է Միջերկրական ծովում՝ Իսրայելի Բեիթ Յանաի բնակավայրի մոտ։

Չանարալ քաղաքում ջրհեղեղից հետո մեքենան թաղված է մնացել ցեխի մեջ։

Հնդիկ Սիխ հոգևորականը է Սրի Ակալ Տախատի Սիխ տաճարից Սիխի սուրբ գիրքը տեղափոխվում է Ամրիցարի Ոսկե տաճար՝ Սիխ 9-րդ Գուրու Տեգ Բահադուրի 394-րդ տարելիցի կապակցությամբ։