14:28 , 9 ապրիլ, 20151in.am-ը գրում է.
Քլոե Քարդաշյանը միանգամայն անհավատալի տեսք է ունեցել երեկ Հայաստան ուղևորվելիս, երբ ժամանել է Լոս Անջելեսի միջազգային օդանավակայան։ Այս մասին հայտնում է Reveal պարբերականը։
Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի 30-ամյա աստղը ոտքից գլուխ աստղային տեսք է ունեցել՝ ստիպելով մարդկանց գլուխները շրջել իր կողմ։
Նա մուգ մազերը վերջերս շեկ է դարձրել, և պարբերականը կարծում է, որ դա նրան շատ է սազում։
Պարբերականը նշում է, որ Քարդաշյան կլանն առաջին անգամ ուղևորվել է իր արմատների երկիր։ Չնայած նրանցից ոչ մեկը նախկինում Հայաստանում չի եղել, սակայն նրանք նախկինում խոսել են հայկական մշակույթից ունեցած ազդեցության մասին և իրենց ներկայացրել որպես ամերիկահայ կանայք։

