«Ռեալ»-ը չի բողոքարկելու Ռոնալդուի դեղին քարտը


14:20 , 9 ապրիլ, 2015

1206702_heroa1in.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունն ու մարզչական շտաբը որոշել են չբողոքարկել թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի դեղին քարտը:

Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի «Ռայո Վալյեկանո»-ի դեմ խաղի դրվագներից մեկում Ռոնալդուն վայր է ընկել մրցակցի տուգանային հրապարակում` հակառակորդի պաշտպանի հետ պայքարելով գնդակի համար: Սակայն հանդիպման գլխավոր մրցավարը «Ռայո Վալյեկանո»-ի դարպասը 11 մետրանոց չի նշանակել, իսկ պորտուգալացի հարձակվողին պատժել է դեղին քարտով:

Արդյունքում Ռոնալդուն բաց է թողնելու Պրիմերայի 31-րդ տուրի «Էյբար»-ի դեմ ապրիլի 11-ին կայանալիք հանդիպումը: