12:30 , 9 ապրիլ, 2015 Panorama.am-ը գրում է.
Ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը, ով մեղադրվում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամի սպանության մեջ, ճանաչվել է առողջ: Այս մասինԻնտերֆաքսին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:
Քննության շրջանակում անկացված հոգեբուժական փորձաքննության եզրակացության համաձայն, զինծառայողը առողջ է, նա ամբողջությամբ գիտակցել է հանցագործության պահին իր կատարած գործողությունները:
Փորձաքննությունն անցկացվել է Գյումրիում տեղակայցած ռուսական ռազմաբազայի տարածքում, որտեղ որ այժմ գտնվում է նա:
«Փորձագետները հայտնաբերել են հոգեկան որոշ շեղումներ և խանգարումներ, բայց ընդհանուր առմամբ նա ճանաչվել է մտավոր առողջ»,- ասել է աղբյուրը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ