12:51 , 9 ապրիլ, 2015
Շատ լրատվամիջոցներ գրում են. «Ժիրայր Սեֆիլյանը պատրաստ է արյուն թափել իշխանափոխության համար»… Այո′, իհարկե…Պատրաստ է արյուն թափել իր երազած ուժային պաշտոնները և լծակները ստանալու համար…Հաստատ, բայց ոչ իր արյունը, այլ ուրիշի…
Իսկ Աստված չի ներում «հեղափոխականներին», մարդկանց, որոնք ճիշտ են համարում արյուն թափելը՝ իբր թե հարյուր հազարավոր մարդկանց կյանքը փրկելու համար…
Դա տհաս, սահմանափակ, կաղապարված, իշխանության մոլուցքով տառապող ու ֆանատիկ մարդու մտածելակերպ է, ամեն գնով նպատակին հասնելու համար… Սովորաբար ամեն մի տականքություն հնարավոր է ներկայացնել որպես բարեգործություն և արդարացնել ուրիշի արյունը թափելու «հայրենանվեր» գործը…