«Վեցյակի» հետ պայմանագիր չի ստորագրվի, եթե պատժամիջոցները չհանվեն. Ռուհանի


12:06 , 9 ապրիլ, 2015

Hassan-Rouhani_2641568b1in.am-ը գրում է.

Թեհրանը չի ստորագրի միջուկային ծրագրի վերաբերյալ «վեցյակի» հետ վերջնական համաձայնագիրը, եթե Իրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցները չհանվեն: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին Իրանի պետական հեռուստատեսության եթերում:

«Մենք ոչ մի միջուկային համաձայնագիր չենք ստորագրի, եթե նույն օրը չհանվեն բոլոր պատժամիջոցները: Մենք ուզում ենք փոխշահավետ գործարքի հասնել միջուկային բանակցությունների բոլոր մասնակիցների հետ»,- ասել է Ռուհանին:

Միջազգային միջնորդների «վեցյակը» և Իրանն ապրիլի 2-ին պայմանավորվել են, որ ուրանի հարստացման իրանական հզորությունների երկու երրորդը 10 տարի կդադարեցվի: Բացի դրանից՝ Իրանը պարտավորվում է 25 տարի ժամկետով միջազգային վերահսկողության տակ դնել ուրանի հարստացման իր բոլոր ծրագրերը, փոխարենը կհանվեն Իրանի նկատմամբ սամանված պատժամիջոցները:

«Վեցյակը» և Իրանը մտադիր են միջուկային ծրագրի վերաբերյալ պայմանագրի նախապատրաստությունն ավարտել մինչև հունիսի 30-ը: ԱՄՆ-ը հայտարարել է, որ Իրանի դեմ պատժամիջոցները կհանվեն ըստ պարտավորությունների կատարման: