11:46 , 9 ապրիլ, 2015
Tert.am-ը գրում է.
Կառավարություն այսօրվա հերթական նիստում հավանության արժանացրեց ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանի ներկայացրած որոշումը, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանն ամրացված 5,995.0 հազար դրամ արժեքով «Հունդաի էլանտրա» մակնիշի ավտոմեքենան նվիրաբերել ԼՂՀ-ին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության գործունեությանն աջակցելու նպատակով:
Հայտնենք, որ մեքենայի թողարկման տարեթիվն է՝ 2010, նույնականացման համարը՝ KMHDT41BAAU969896, շարժիչի հզորությունը 90/122 կՎտ/ձ.ու.: