11:38 , 9 ապրիլ, 2015
Replik.am-ը գրում է.
France-Presse-ը՝ վկայակոչելով Քիմ Քարդաշյանի այցի կազմակերպիչներին գրում է, որ նա վավերագրական ֆիլմ կնկարի Հայոց ցեղասպանության մասին:
Ըստ աղբյուրի` իր 8-օրյա այցի ընթացքում Քիմ Քարդաշյանը պատրասվում է վավերագրական ֆիլմ նկարել հայերի զանգվածային սպանությունների մասին: Նա կայցելի նաև Ծիծեռնակաբերդ և Հայաստանի Ազգային արխիվ՝ տեսնելու համար իր նախնիների մասին փաստաթղթերը:
Նշվում է նաև, որ Քարդաշյանը կմեկնի Գյումրի, որտեղ հեռավոր ազգականներ ունի: