Ռոնալդուն իր 300-րդ գոլը խփեց Ռեալում


10:50 , 9 ապրիլ, 2015

Lragir.am-ը գրում է.

Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում առաջատարներ Բարսելոնան ու Ռեալը հերթական հաղթանակներ են տարել: Բարսելոնան իր դաշտում 4-0 ջախջախել է Ալմերիային: Աչքի են ընկել Սուարեսը՝ 2 անգամ, Մեսսին ու Բարտրան:

Ռեալն էլ 2-0 առավելության հասավ Ռայո Վալեկանոյի նկատմամբ: Գոլերը խփել են Ռոնալդուն ու Խամեսը: Ռոնալդուի այս գոլը 300-րդն էր Ռեալի կազմում:

30 տուրից հետո Բարսելոնան ունի 74, Ռեալը՝ 70 միավոր: